Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
25.04.2015 | 12:54

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար: «Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս 100 տարի առաջ ճանաչել է և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ համարել է, որ այն գործողությունները, որոնք Օսմանյան կառավարությունն իրականացրել է հայերի նկատմամբ, հանցագործություն են մարդկության դեմ, և այդ հանցագործությունը պետք է պատժվի: Դա վկայում է Ռուսաստանի քաղաքականության հետևողականության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Մենք միշտ եղել ենք մտերիմ դաշնակիցներ, եղել ենք և այդպիսին կլինենք ապագայում: Այսօր մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են: Այժմ չեմ խոսի քաղաքականության մասին, ինքնըստինքյան հասկանալի է, մենք աջակցում ենք միմյանց միջազգային հարթակներում: Սերտորեն աշխատում են մեր արտաքին գործերի նախարարությունները, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների ոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը: Տնտեսական հարաբերությունները ևս դրական դինամիկա ունեն: Չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին, մենք առևտրաշրջանառության աճ ունենք, և կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան: Ռուսաստանյան կապիտալի ներդրումները Հայաստանում աճում են, բոլոր օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը ռուսաստանյան ծագման ներդրումներ են։ Ինձ շատ հաճելի է այսօր այստեղ գտնվել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ խոսել մեր փոխգործակցության ամբողջ համալիրի մասին: Շնորհակալություն հրավերի համար»։

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ